«ՍԹԵՓ ԲԱՅ ՍԹԵՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1․ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․1․Սույն պայմանները սահմանում են «Սթեփ բայ Սթեփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) կողմից առցանց ուսուցման ծառայությունների մատուցման կարգը, ընդհանուր դրույթներն ու պայմանները:
1․2․Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (օֆերտա) առցանց ուսուցման ծառայությունների մատուցման համար: Օգտագործողն ընդունում/ակցեպտավորում է սույն պայմանները Ընկերության պաշտոնական վեբ կայքում գրանցվելու դեպքում, ինչը Կողմերի համար ունի պարտադիր ուժ։ 
1․3․Օգտագործելով Կայքն Օգտագործողը համաձայնում է, որ՝
Ծանոթացել է Ըկերության Պայմաններին ամբողջ ծավալով;
Ընդունում է սույն Պայմանների բոլոր դրույթներն առանց որևէ փոփոխության կամ սահմանափակման։ Կայքի օգտագործումն այլ պայմաններով չի թույլատրվում։
Եթե Օգտագործողը չի ընդունում սույն Պայմանները, ապա պետք է անմիջապես դադարեցնի օգտագործել Կայքը և Ծառայությունները:
 
2․ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Պայմաններ»՝ «Սթեփ բայ Սթեփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից օտար լեզվի և դասապատրաստման առցանց ուսուցման ծառայությունների մատուցման սույն հիմնական դրույթները և պայմանները, որոնք հանդիսանում են Ընկերության հրապարակային առաջարկ (օֆերտա) Օգտագործողի համար:
«Ընկերություն»՝ «Սթեփ բայ Սթեփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ /պետական գրանցման համար՝ 264.110.1065416, պետական գրանցման ամսաթիվ՝  2019-03-26, ՀՎՀՀ՝ 00199907, գտնվելու վայր՝ ք․ Երևան, Արամ Խաչատրյան / Շ / 31 / 23, / ի դեմս գործադիր տնօրեն՝ Սիմոն Հայրապետյան Հուսիկի
«Ծառայություն կամ Ծառայություններ»` Ընկերության կողմից Օգտագործողին/ներին մատուցվող օտար լեզվի անհատական կամ խմբակային և դասապատրաստման առցանց ուսուցման ծառայություններ Կայքում տեղադրված տեսազանգի միջոցով, որոնց մանրամասն նկարագրությունը տրված է Ընկերության պաշտոնական կայքում։
«Վեբ կայք/Կայք»` Ընկերության պաշտոնական ինտերնետային վեբ կայքը` www․stepbystep.am, որտեղ Օգտագործողն էլեկտրոնային առցանց եղանակով գրանցվելուց և սույն Պայմանները ընդունելուց հետո օգտվում է Ծառայություններից։
«Կայքի վարչակազմ»`Step by Step կայքի աշխատակիցները, ովքեր օրինական հիմունքներով իրականացնում են Կայքի օգտագործումը, կառավարումը և այլ անհրաժեշտ գործողություններ։
«Օգտագործող»` ցանկացած անձ, ով մուտք է գործել Կայք։ 
«Գրանցված օգտագործող»` այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով գրանցվել է Կայքում և ակցեպտավորել/ընդունել է սույն Պայմանները։
 «Հայտ»՝ Ընկերության կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար անձի կողմից էլեկտրոնային առցանց եղանակով Կայքում լրացված հայտ/գրանցում։
«Գրանցված օգտագործողի անձնական հաշիվ/Հաշիվ»` անձնական նույնացուցիչ/ID, ինչը տրամադրվում է Կայքում գրանցվելուց հետո։ Օգտագործողը պատասխանատու է Հաշվի և գաղտնաբառի պահպանման, ինչպես նաև դրանցում կատարվող ցանկացած փոփոխության համար։ 
«Անձնական տվյալների մշակում»՝ անձնական տվյալների հետ որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է կապված անձնական տվյալների հավաքման, համակարգման, մուտքագրման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, թարմացման, փոփոխման, օգտագործման, տարածման, ոչնչացման հետ, այդ թվում` ապաանհատականացում և բլոկավորում:
«Հաշվետու ժամանակաշրջան»` ամիս, որի ընթացքում մատուցվել են Ծառայությունները:
«Սակագնային պլան/փաթեթ»` որոշակի հատկանիշներով օժտված ծառայություն, որն ընտրում է Օգտագործողը և որի առանձնահատկությունները, մատուցման պայմանները, արժեքը, մանրամասնությունները և այլ տեղեկությունները հրապարակված են Ընկերության պաշտոնական վեբ կայքում:
«Ուսուցիչ/Դասախոս»` համապատասխան մասնագիտական  որակավորում ունեցող անձ, ով իրականացնում է առցանց ուսուցում։
«Զանգերի կենտրոն»` ծառայություն, որի միջոցով Օգտագործողը զանգահարելով +374 77 85 82 48 հեռախոսահամարով կարող է ստանալ տեղեկություն  Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն։
«Հայաստանի Հանրապետության օրենսդրություն»` նշանակում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը (այսուհետ նաև` ՀՀ օրենսդրություն)։
«Կողմ»  կամ  «Կողմեր»՝ Ընկերությունը և Օգտագործողին/Գրանցված օգտագործողի առանձին կամ միասին  հիշատակման դեպքում։
 

3․ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

3․1․Օգտագործողն Ընկերության Ծառայություններից օգտվելու համար պետք է մուտք գործի Կայք և էլեկտրոնային առցանց եղանակով գրանցվի Կայքում։ Գրանցման համար անհրաժեշտ է Օգտագործողի  էլեկտրոնային փոստի հասցեն։
3․2․Կայքում գրանցվելուց հետո Օգտագործողը դառնում է Գրանցված օգտագործող, որից հետո ստանում է անհատական Հաշիվ և գաղտնաբառ, ինչը հնարավորություն է ընձեռնում վերջինիս օգտվելու Կայքի Ծառայություններից ամբողջական ծավալով։
3․3․Կայքում գրանցվելու ժամանակ Գրանցված օգտագործողը պարտավոր է Կայքում հաստատել, որ ընդունում է Ընկերության կողմից սահմանված Պայմանները։ 
3․4․Հայտն ուժի մեջ է մտնում այն լրացնելու և սույն Պայմաններն ընդունելու/ակցեպտավորելու պահից։
3․5․Հայտը լրացնելիս Օգտագործողը պարտավորվում է տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն իր մասին և պահպանել այդ տեղեկատվությունը մինչև Ծառայությունների ավարտը։
3․6․ Կայքի վարչակազմն իրավունք ունի դադարեցնել կամ չեղարկել գրանցումը և մերժել Կայքի հնարավորություններից ամբողջական կամ մասնակի  օգտագործումն և (կամ) ջնջել Գրանցված օգտագործողի հաշիվը, եթե վերջինս տրամադրել է ոչ հավաստի անձնական տեղեկատվութուն կամ գրանցվելիս օգտագործել է երորրդ անձանց տվյալներ։ 
3․7․Օգտագործողը Կայքում գրանցվելուց հետո նշում է Կայքի կողմից հայտարարված այն Սակագնային պլանը/փաթեթը,  որի պայմաններով նա ցանկանում է ստանալ Ծառայությունները:
3․8․Օգտագործողն Կայքի Ծառայություններից կարող է օգտվել միայն ամսական բաժանորդագրությամբ։
3․9․Ծառայություններն և Սակագնային փաթեթը հայտագրման պահին Օգտագործողն ընտրում է ըստ իր ցանկությանն ու պահանջներին համապատասխան:
3․10․Ծառայությունները մատուցվում են 100% կանխավճարային հիմունքներով:
3․11․Նախքան Կայքում գրանցվելն Օգտագործողը պետք է իմանա, որ Կայքը չի երաշխավորում՝
այնպիսի հանգույցների կամ սերվերների հետ տեղեկատվության փոխանակումը, որոնք ժամանակավոր կամ մշտապես անհասանելի են ինտերնետային ցանցի միջոցով, 
Ծառայությունների մատուցման ընթացքում ընդհատումների, սխալների, արագության և որակի անկումների, տատանումների և այլ խափանումների ու խաթարումների բացակայությունը։
 
 

4. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ

4.1․Կայք Ծառայությունները մատուցում է շուրջօրյա (շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ) ռեժիմով՝առանց ընդհատումների:
4․2․ Կայքի կողմից մատուցվող անհատական մեկ դասընթացի տևողությունը որոշվվում է Գրանցված օգտագործողի կողմից։
4․3․Խմբակային մեկ դասընթացի տևողությունը կախված է այն Սակագնային փաթեթից, որն ընտրել է Գրանցված օգտագործողը։ Յուրաքանչյուր խմբում առավելագույնը՝ 5 /հինգ/ մասնակից։ 
4․4․Օգտագործողը մեկ ամբողջական փորձնական դասընթացի իրավունք ունի, որի տևողությունը կարգավորվում է սույն Պայմանների 4․2 և 4․3․ կետերով սահմանված կարգի։ Մասնակցությունը Դասընթացներին շարունակելու պարագայում փորձնական դասընթացի արժեքը ներառվում է Հաշվի մեջ։ 
4․5․Անհատական ուսուցման Գրանցված օգտագործողը և Ուսուցիչ/Դասախոսը համաձայնեցնում են դասընթացների գրաֆիկը Օգտագործողի կողմից փորձնական դասընթացը անցնելուց հետո՝ ոչ ուշ քան 3 օրվա ընթացքում։
4․6․Եթե Գրանցված օգտագործողը 3-օրյա ժամկետում չի կատարում իր վճարային պարտավորությունները, ապա Կայքի վարչակազմը չեղարկում է տվյալ օգտագործողի համար կազմված դասընթացների գրաֆիկը։
4․7․Անհատական ուսուցման դեպքում Գրանցված օգտագործողն իրավունք ունի ամսվա կտրվածքով չեղարկել մեկ դասընթաց նախապես՝ 12 ժամ առաջ, սեղմելով «Դասընթացի չեղարկում» կոճակը իր Հաշվում, ինչը պարտավոր է լրացնել 10 օրվա ընթացքում՝ նախօրոք համաձայնեցնելով Ուսուցիչ/Դասախոսի հետ։ Չեղարկման ծանուցման ժամկետը /12 ժամ առաջ/ խախտելու դեպքում բաց թողնված դասընթացը ենթակա է վճարման։
4․8․ Կայքը պատասխանատվություն չի կրում Գրանցված օգտագործողի տեխնիկական սարքավորումների անսարքության համար։ 
4․9․ Եթե գրաֆիկի համաձայն նշանակված դասընթացի ժամին Գրանցված օգտագործողը հասանելի չէ, Ուսուցիչ/Դասախոսը 5 15 րոպե սպասում է, կրկին փորձում է միանալ Գրանցված օգտագործողին։ Այն դեպքում, երբ Ուսուցիչ/Դասախոսը չի կարողանում կապնվել Գրանցված օգտագործողի հետ, ապա դասընթացը դիտարկվում է կայացած և ենթակա է ամբողջական վճարման։
4․10․ Եթե գրաֆիկի համաձայն նշանակված դասընթացի ժամին (ներառյալ 155 րոպե) Գրանցված օգտագործողը Ուսուցիչ/ Դասախոսից զանգ չի ստանում, ապա պետք է անհապաղ Էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգով կապ հաստատի Կայքի վարչակազմի հետ։ Տվյալ պարագայում բաց թողնված դասընթացը տեղափոխվում մեկ այլ՝ Գրանցված օգտագործողի համար հարմար ժամի։
4․11․ Կայքը պարտավորվում է ձեռնարկել իրեն հասանելի բոլոր անհրաժեշտ միջոցները Ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու նպատակով: 
4․12․Օգտագործողը սույն Պայմանները ակցեպտավորելով պետք է գիտակցի, որ Ծառայությունների մատուցումը կախված է ոչ միայն Կայքից, այլ նաև Կայքի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, որոնց համար Կայքը պատասխանատվություն չի կրում:
4.13. Ծառայությունների մատուցումը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և/կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որի մասին, հնարավորության դեպքում, Կայքը պետք է տեղեկացնի Օգտագործողներին/Գրանցված օգտագործողներին իր Պաշտոնական վեբ կայքում համապատասխան հայտարարություն անելու միջոցով:
4․14․Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում: Կայքը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առաջացած տեխնիկական խափանումները ողջամիտ ժամկետում վերացնելու համար:
 
 

5․ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

5․1․Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Գրանցված  օգտագործողի կողմից ընտրված Սակագնային պլանի/փաթեթի համար Կայքի կողմից սահմանված սակագները /ներառյալ միջնորդավճարները/, որոնք հրապարակված են Կայքում։ 
5․2․ Սահմանված սակագները կարող են Կայքի կողմից միակողմանիորեն փոփոխվել։ Սակագների փոփոխության մասին Օգտագործողներին/Գրանցված օգտագործողներին տեղեկացնում է ոչ ուշ, քան նոր սակագների ներդրումից 5 /հինգ/ օրառաջ։
5․3. Գրանցված օգտագործողը Ծառայությունների դիմաց վճարումը պարտավորվում է կարող է կատարել միայն կանխավճարային եղանակով 3 /երեք/ բանկային օրվա ընթացքում մինչև երկրորդ Դասընթացը իրեն հարմար ցանկացած վճարային համակարգի միջոցով:
5․4․Կանխավճարային եղանակով Ծառայությունների դիմաց վճարելու դեպքում մատուցված Ծառայություններին համապատասխանող գումարները միավորները ուղղակիորեն նվազեցվում են Անձնական հաշվի մնացորդից։ Գրանցված օգտագործողն կարող է էլեկտրոնային եղանակով ստուգել Անձնական հաշվի մնացորդն:
5․5․Գրանցված օգտագործողի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Գրանցված օգտագործողի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:
5․6․Եթե Գրանցված օգտագործողը  կատարել է նախատեսված սակագնի վճարումը, սակայն չի մասնակցում որևէ դասընթացի, և/կամ չի լարցնում այն, ապա նրա կողմից վճարված գումարը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ Ծառայությունների մատուցումը հնարավոր չէ Կայքի մեղքով:
5․7․ Գրանցված օգտագործողը պատասխանատվություն է կրում կանխավճարի փոխանցման ճշգրտության համար։
5․8․ Եթե Գրանցված օգտագործողի Հաշվի միջոցները գումարը/միավորները բավարար չեն, ապա Կայքն իրավունք ունի կասեցնել Գրանցված օգտագործողի մուտքը Կայքի հնարավորություններին։
 

6․ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6․1․Ընկերությնուը պարտավորվում է՝
6․1․1․մատուցել Ծառայությունները Գրանցված օգտագործողին՝ վերջինիս կողմից ընտրած Սակագնային պլանի/փաթեթի պայմանների համաձայն։
6․1․2․Գրանցված օգտագործողին տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն` վերջինիս կողմից ընտրված Սակագնային փաթեթով նախատեսված Ծառայությունների առանձնահատկությունների, հատկանիշների, Ծառայությունների մատուցման պայմանների մասին: 
6․1․3․Սույն Պայմանների 5․2․կետով սահմանված ժամկետում Գրանցված օգտագործողներին տեղեկացնել Սակգնային պլանի/փաթեթի փոփոխության մասին։
6․1․4․Առկա  տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայություններից օգտվելու Օգտագործողի/Գրանցված օգտագործողի հնարավորությունը: 
6․1․5․ ապահովել Գրանցված օգտագործողին անհրաժեշտ էլեկտրոնային նյութերով և գրքերով, որոնց արժեքը ներառված է Սակագնային փաթեթի արժեքի մեջ։
6․1․6․ նախապես՝ 00 ժամ առաջ, տեղեկացնել Գրանցված օգտագործողին Դասախոսի բացակայության մասին։
6․1․76․ լրացնել Կայքի մեղքով բաց թողնված դասընթացները՝ նախապես համաձայնեցնելով Գրանցված օգտագործողի հետ։
6․1․78․Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար իր կողմից մատուցվող Ծառայությունների պատշաճ որակը: 
6.1.98. վերականգնել Գրանցված օգտագործողին մատուցվող Ծառայություն(ներ)ը` ընդհատման պատճառի վերացումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
6․2․Ընկերությունն իրավունք ունի՝
6․2․1․ ինքնուրույն, սեփական հայեցողությամբ սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել մատուցվող Ծառայությունների ցանկը, Սակագնային Պլանները/Փաթեթները/, դրանց մատուցման պայմանները, կանոնները և սակագները:
6.2.2 Կարճաժամկետ սահմանափակում կիրառելԿայքի հնարավորությունների նկատմամբ` ելնելով տեխնիկականան հրաժեշտությունից: 
6․2․3․միակողմանի դադարեցնել կամ կասեցնել Գրանցված օգտագործողի մուտքը Կայք,եթե Գրացված օգտագործողը թույլ է տվել սույն Պայմանների կամ գործող  ՀՀ օրենսդրության պահանջների խախտում կամ սույն Պայմաններով ստանձնած իր պարտավորությունները կատարել է ոչ պատշաճ/ ոչ բարեխիղճ։
6․2․4․ Սույն Պայմանների 7․1․7 կետը առաջին անգամ խախտելու դեպքում Գրանցված օգտագործողին նկատողություն անել, իսկ երկրորդ անգամ՝ դադարեցնել Գրանցված օգտագործողի մուտքը Կայք։
 
 
7․ԳՐԱՆՑՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7․1․Գրանցված օգտագործողը պարտավոր է՝
7․1․1․Կատարել Ընկերության կողմից սահմանված ու հրապարակված Պայմանների պահանջները և հետևել դրանց ընթացքին։
7.1.2 Պայմաններով սահմանված կարգով և ժամկետներում կատարել վճարումներ՝ Կայքի կողմից մատուցված Ծառայություններից օգտվելու համար։
7․1․3․ սեփական միջոցներով ձեռք բերել բոլոր այն նյութերը, գրքերը, որոնք անհրաժեշտ են ուսուցման համար։
7.1.4․Ծառայություններից օգտվել ՀՀ օրենսդրության, սույն Պայմաններին և Կայքի կողմից սահմանված այլ կանոններին ու չափանիշներին համապատասխան` առանց խախտելու կամ վնասելու երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
7․1․5․Զերծ մնալ օրենքին հակասող ցանկացած եղանակով Կայքի մատուցած Ծառայություններն օգտագործելուց: 
7.1.6․Որևէ կերպ չտրամադրել/չփոխանցել երրորդ անձանց Կայքի կողմից իրեն մատուցվող Ծառայությունները, իր ստանձնած իրավունքները և պարտականությունները:
7․1․7 ներկայանալ պատշաճ՝ ուշադրությունը չշեղող, չկաշկանդող հանդերձանքով տեսազանգի միջոցով դասընթացներին միանալու ժամանակ և ցուցաբերել պատշաճ, կիրթ, վարքագիծ։
 
7․2․Գրանցված օգտագործողն իրավունք ունի՝
7․2․1․Կայքի կողմից սահմանված կարգին համապատասխան փոփոխել իրեն մատուցվող Ծառայությունների տեսակը և Սակագնային Պլանները/Փաթեթները/։
7․2․2․ Տեղեկատվություն ստանալ առաջարկվող Ծառայությունների, կիրառվող Սակագնային պլանների/փաթեթների, մատուցված Ծառայությունների տեսակի, ծավալի, արժեքի մասին։
7․2․3․ միակողմանիորեն դադարեցնել Կայքի Ծառայություններից օգտագործելու իրավունքը՝ այդ մասին էլեկտրոնային առցանց եղանակով տեղյակ պահելով Կայքի վարչակազմին։ 
 
8․ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
8․1․ Կողմերը իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում սույն Պայմաններով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8․2․Կողմերը սույնով հրաժարվում են միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից։ 
8․3․Ընկերությունը պատասխանատվություն չի կրում՝
Երրորդ անձանց կողմից Ծառայությունների մատուցման ընթացքում խոչընդոտներ առաջացնելու համար, ինչպես նաև երրորդ անձանց կողմից Գրանցված օգտագործողին հասցված որևէ վնասի համար:
սպամի, հակերային գործունեության, վիրուսների փոխանցման և դրա հետևանքով Գրանցված օգտագործողին պատճառված վնասների համար:
Աշխատանքների, մասնավորապես`ընթացիկ, Կայքի ամրապնդման, պահպանման, ընդարձակման կամ վերանորոգման, հետևանքով առաջացած ընդհատումների և խափանումների համար։
Կայքը օգտագործելու ժամանակ Գրանցված օգտագործողի տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովումների անվտանգության ապահովման համար։
8․4․Օգտագործողը/Գրանցված օգտագործողը պարտավոր է անձամբ պաշտպանել իր  համակարգերը վիրուսներից և այլ անձանց անօրինական միջամտությունից և պատասխանատվություն է կրում նման վիրուսների կամ անօրինական միջամտության հետևանքով Կայքին և/կամ այլ անձանց պատճառված վնասի համար:
 
8․5․Գրանցված օգտագործողը պատասխանատվություն է կրում՝
Կայքում գրանցվելիս իր կողմից տրամադրած անձնական տեղեկատվության հավաստիության և ամբողջականության համար։
Կայքի այլ Գրանցված օգտագործողներին անհատական հաղորդագրությունների միջոցով գովազդային նյութերի բաշխման համար, առանց նրանց նախնական համաձայնության (SPAM)։
Կայքում իր կողմից տեղադրված և/կամ բաշխված պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի, ինչպես նաև պոռնոգրաֆիայի խթանման, ինտիմ ծառայությունների գովազդի համար։
Կայքում իր կողմից տեղադրված և/կամ բաշխված որևէ արգելված տեղեկության, ներառյալ՝ ծայրահեղական բնույթի նյութերի, ինչպես նաև մարդու իրավուքների և ազատությունների խախտման՝ ռասայի, դավանանքի, լեզվի և սեռի պատկանելիությունից ելնելով, ցանկացած այլ օրենքով արգելված տեղեկության համար։
8․6․Գրանցված օգտագործողը հանդիսանում է Ընկերության համար միակ պատասխանատուն` սույն Պայմաններով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
 
9․Գաղտնիությունը
9.1. Կայքը Գրանցված օգտագործողների նույնականացման տվյալները, նրանց կողմից oգտագործվող Ծառայությունների տեuակի, արժեքի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գաղտնի համարվող տեղեկությունները գաղտնի է պահում, ենթակա չէ փոխանցման երրորդ անձանց համար` բացառությամբ Պայմաններով և/կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
9․2․Սույն Պայմանները ակցեպտավորելու/ընդունելու պահից Գրանցված օգտագործողը տալիս է իր համաձայնությունը Կայքի կողմից Գրանցված օգտագործողի Անձնական տվյալների մշակումն իրականացնելու համար: 
9.3. Կայքն իրավունք ունի բացահայտել Պայմանների 9.1. կետով նախատեսված տեղեկությունները`
9.3.1. Առանց Գրանցված օգտագործողի թույլտվության, երբ դա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ, կամ
9.3.2. Եթե բացահայտումն անհրաժեշտ է Կայքի իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանության համար:
9․4. Պայմաններով և/կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Գրանցված օգտագործողի վերաբերյալ գաղտնի տեղեկության բացահայտման դեպքում Գրանցված օգտագործողն իրավունք չունի պահանջելու վնասի հատուցում։
9․5. Կայքի վաչակազմի և Օգտագործողի/Գրանցված օգտագործողի հեռախոսազրույցը անվտանգության նկատառումներից ելնելով կարող է ձայնագրվել Կայքի կողմից: Սույն Պայմանները ընդունելու պահից Գանցված օգտագործողը տալիս է իր համաձայնությունը այդպիսի ձայնագրման վերաբերյալ և ընդունում է, որ նման ձայնագրություններն ունեն ապացույցի ուժ։
 
10․ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/
Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն Պայմաններով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու դեպքում, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն Պայմանները ակցեպտավորելուց հետո, և որը Կայքը կամ Գրանցված օգտագործողը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Մասնավորապես` այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, սողանքը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, մայրուղային ենթակառուցվածքների խաթարումն, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդունված ակտը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն Պայմաններով Կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանիորեն հրաժարվել սույն Պայմանների կատարումից, եթե ֆորս-մաժորային իրավիճակը շարունակվում է երեք ամսից ավելի:

 

11․ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
11․1․ Կայքն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ/օֆերտա/ սույն Պայմանները, այդ թվում մատուցվող Ծառայությունները, Սակագնային Պլանները/Փաթեթները/, սակագները և վճարման կանոնները փոփոխելու մասին` այդ փոփոխություններն առնվազն 5 /հինգ/ օր առաջ՝տեղադրելով իր Պաշտոնական վեբ կայքում։ 
11․2․Կողմերը սույնով ընդունում և հաստատում են, որ միմյանց ուղարկված ծանցումները համարվում են պատշաճ, եթե ուղարկվել են էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով։
11.3. Գրանցված օգտագործողի կողմից Կայքում գրանցվելիս ներկայացված տվյալների փոփոխության դեպքում Գրանցված օգտագործողը պարտավոր է ոչ ուշ քան 2 (երկու) օրվա ընթացքում այդ մասին հայտնել Կայքի վարչակազմին։
11․4․ Սույն Պայմանները մեկնաբանվում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան: Սույն Պայմաններով չկարգավորված կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
11․5․Սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
11․6․Սույն Պայմանների կատարումից բխղ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` դատական կարգով:
11․6․Սույն պայմանները կազմված են հայերեն լեզվով, սակայն կարող են թարգմանվել և հրապարակվել Կայքում նաև այլ լեզուներով/այդ թվում նաև սակագները, Հայտը։ Հայերենի և այլ տարբերակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվելու է հայերեն տարբերակին:
11․7․ Սույն Պայմանները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Սույն Պայմանները համարվում է հրապարակված Ընկերության պաշտոնական վեբ կայքում հրապարակվելու պահից։